ՄԵՐ ՄԱՍԻՆ
«ԱՎՏՈՇԵՄ» ընկերությունը սկսել է իր գործունեությունը 1996 թ-ից, սակայն ոչ ներկայիս անվան տակ։ Պաշտոնապես ընկերությունը վերանվանվել և հիմնադրվել է 2006թ-ին և շուրջ 20 տարուց ավել ներկայանում է հայաստանյան շուկայում անվադողերի, անվահեծերի, մարտկոցների, ավտոմեքենայի գորգիկների և այլ աքսեսուարների ներմուծմամբ ու վաճառքով։
Ներկայումս «ԱՎՏՈՇԵՄ» ՍՊԸ-ն հանդիսանում է Pirelli tyre Russia ընկերության էքսկլյուզիվ ներկայացուցիչը, Belshina(Բելառուս) ընկերության դիլերը, պաշտոնական ներկայացուցիչ Triangle (Չինաստան), Mazzini (Չինաստան), Ovation (Չինաստան), Hifly (Չինաստան), Farroad (Չինաստան),Opals (Չինաստան), Giti (Ինդոնեզիա), Accelera (Ինդոնեզիա),Salsons (Հնդկաստան), Zubr (Բելառուս), Elab (Ռուսաստան) և այլ աշխարհահռչակ ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչը, ինչպես նաև ZAP Sznajder Batterien S.A (Լեհաստան) մարտկոցների ներկայացուցիչ :
Ընկերության 10 մասնաճյուղերը առաջարկում են ապրանքների լայն տեսականի, որի ընտրության հարցում Ձեզ կօգնեն բարձր որակավորում ունեցող մասնագետները։
«ԱՎՏՈՇԵՄ» ընկերության բոլոր մենեջերները անցել են համապատասխան դասընթացներ Ռուսաստանի Դաշնությունում և ձեռք են բերել բարձր պրոֆեսիոնալիզմ:
Ընկերության խանութ-սրահներում լուծված է նաև ապառիկ գնումներ կատարելու խնդիրը: Ապառիկ վաճառքն իրականացվում է տեղում՝ հնարավորություն տալով հաճախորդին կատարել արագ և շահավետ գործարք:
Որակյալ սպասարկումը և տեսականու հասանելիությունը մեր աշխատանքի կազմակերպման հիմնական սկզբունքներն են, իսկ սպառողի արդի պահանջները բավարարելը՝ գլխավոր գրավականը։
Երկարատև աշխատանքի շնորհիվ 2010թվ.-ին «ԱՎՏՈՇԵՄ» ՍՊԸ-ն Armenia EXPO ցուցահանդեսի ժամանակ պարգևատրվել է Ոսկե մեդալով շուկայում բարձր որակ ապահովելու համար: 2017թվ.-ին պարգևատրվել է Բելառուսական «Բելինվեստտորգ» ԲԲԲ-ի կողմից Ոսկե աստղով արդյունավետ համագործակցության համար:
«ԱՎՏՈՇԵՄ» ընկերությունը միշտ ձգտում է իր հաճախորդներին տրամադրել միայն լավագույն ծառայություններն ու ապրանքները, հետևաբար, մշտապես կատարելագործում է իր տեխնոլոգիաները և աշխատանքի մեթոդները:
Տարեցտարի ավելանում են մասնաճյուղերը, մատուցվող ծառայությունները և բարձրանում է սպասարկման որակը:
Մեր ընկերության նպատակն է միշտ կատարելագործվել այն ոլորտում, որտեղ ծավալում է իր գործունեությունը: