Բարի գալուստ մեր կայք:
Եթե ընտրել եք մեր կայքը, ապա Ձեզ հետաքրքրում են մեր առաջարկները:
Համառոտ մեր մասին: «ԱՎՏՈՇԵՄ» ընկերությունը հիմնադրվել է 1996թ-ին և արդեն քսանից ավելի տարիներ ներկայանում է հայաստանյան շուկայում անվադողերի, անվահեծերի, մարտկոցների, ավտոմեքենայի գորգիկների և այլ աքսեսուարների ներմուծմամբ ու վաճառքով և զբաղեցնում է առաջնակարգ դիրքեր:
Բարձրակարգ սպասարկման հանդեպ մեծ հետաքրքրությունն առաջացրեց «ԱՎՏՈՇԵՄ» խանութների ցանց բացելու անհրաժեշտությունը: Որակյալ սպասարկումը և առաջարկների բազմազանությունը մեր աշխատանքի կազմակերպման հիմնական սկզբունքն է, ինչպես նաև մեր առջև դրված գերակա խնդիրն է ապահովել մեր սպառողի արդի պահանջները:
«ԱՎՏՈՇԵՄ» ընկերության բոլոր մենեջերները անցել են համապատասխան դասընթացներ Ռուսաստանի Դաշնությունում և ձեռք են բերել բարձր պրոֆեսիոնալիզմ:
Մեր քրտնաջան աշխատանքի շնորհիվ 2010թվ.-ին «ԱՎՏՈՇԵՄ» ՍՊԸ-ն Armenia EXPO ցուցահանդեսում պարգևատրվել է Ոսկե մեդալով՝ բարձր որակ ապահովելու համար:
2017թվ.-ին պարգևատրվել է Բելառուսական «Բելինվեստտորգ» ԲԲԲ-ի կողմից Ոսկե աստղով արդյունավետ և պրոգրեսսիվ համագործակցության համար:
Այսօր մենք հանդիսանում ենք Pirelli tyre russia, Mazzini (Չինաստան), Hifly (Չինաստան), Zubr (Բելառուս),, Zap Schneider batterien(Լեհաստան) և այլ աշխարհահռչակ ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչը և Belshina(Բելառուս) ընկերության դիլլերը: Տարեցտարի ավելանում են մասնաճյուղերը, մատուցվող ծառայությունները և բարձրանում է սպասարկման որակը:
Մարզերի հարգելի բնակիչներ,եթե դուք ցանկանում եք գնում կատարել մեզանից, բայց հնարավորություն կամ ժամանակ չունեք գալ Երևան, կապնվեք մեզ հետ և մենք Ձեզ կուղղորդենք Ձեր մարզում գտնվող մեր խանութ:
«ԱՎՏՈՇԵՄ» ընկերության խանութ-սրահներում լավագույնս լուծված է նաև ապառիկ գնումներ կատարելու խնդիրը: Ապառիկ վաճառքն իրականացվում է տեղում՝ հնարավորություն տալով հաճախորդին կատարել արագ և շահավետ գործարք:
Մեր ընկերության նպատակը միշտ եղել է կատարելագործել այն ոլորտը, որտեղ ծավալում էնք գործունեություն:
Մեր խնդիրն է չբավարարվել ձեռք բերված հաջողություններով, այլ ձգտել ավելիին:
Մեր ընկերությունը հանդիսանում է Pirelli հանրահայտ ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, ինչպես նաև մի քանի այլ ապրանքանիշերի՝ E-Lab, Mazzini, Federal միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: